Դատարանի կողմից խարդախ ճանաչվածը կղեկավարի հայտնի մշակութային ֆորումը09.13.2023
Եվրոպայում և Ռուսաստանում իրարամերժ հասարակական համարում ունեցող, տակավին մինչև օրս Սանկտ֊Պետերբուրգի Միխայելովյան թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Կեխմանը նշանակվել է նաև Սանկտ֊Պետերբուրգի վերջին 4 տարիներին գործունեությունը դադարեցրած միջազգային մշակութային ֆորումի գլխավոր տնօրեն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։
Կեխմանը նկատելի դեմք է ժամանակակից ռուսական մշակույթում։ Նա ղեկավարել և աննախադեպ հաջողությունների է հասցրել Պետերբուրգի Միխայելովյան, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական թատրոնները, 2012թ․֊ին համակարգել է Սանկտ֊Պետերբուրգի 2-րդ միջազգային մշակութային ֆորումի աշխատանքները, իսկ, 2021թ․֊ին, երբ Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական թատրոնում (МХАТ֊ում) առաջին անգամ ստեղծվել է գլխավոր տնօրենի հաստիք, առաջինն է նշանակվել այդ պաշտոնում։
Սակայն սա Կեխմանի գործունեության մեկ կողմն է։
Այն բանից հետո, երբ Սանկտ֊Պետերբուրգի և Լենինգրադի մարզի Արբիտրաժային դատարանը և Լոնդոնի Բարձր դատարանը վճիռ արձակեցին Կեխմենի ղեկավարությամբ գործող մրգի արտահանման մեջ մասնագիտացող JFC ընկերության դեմ, նա զրկվել էր որևէ վարչական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ 2017թ․֊ին Կեխմանի և նրա երկու թոփ֊մենեջերների նկատմամբ քրեական հետապնդումը, որը ընթանում էր 60 ամիս, ՌԴ քննչական դեպարտամենտի որոշմամբ դադարեցվեց, սակայն Լոնդոնի դատարանն, այնուամենայնիվ, նրա մեղքը հաստատել է և նա մեղադրվել է խարդախության մեջ։