Չեխիայում սկսվել է Ֆրանց Կաֆկայի պտտվող գլխի վերանորոգումը09.29.2023
Չեխիայի մայրաքաղաքում՝ Պրահայում, որոշել են վերանորոգել գրող Ֆրանց Կաֆկայի հուշարձանը, որը պատրաստված է ժամանակակից մեխանիկական տեխնիկայի յուրահատուկ միջոցների օգնությամբ։ Այդ մասին «42 0on.cz»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Արձանը, որը գտնվում է Պրահայի մետրոյի «Նարոդնի տրիդա» կայարանի մոտ, «Quadrio» առևտրի կենտրոնի առջև, պատկերում է Ֆրանց Կաֆկայի գլուխը, որը անդադար պտտվում է ամբողջ օրվա ընթացքում։
Արվեստի այդ յուրահատուկ ստեղծագործությունը կազմված է 42 պտտվող էլեմենտներից, ունի 10,6 մ բարձրություն, կշռում է 39 տոննա։ Այն հանդիսավորապես բացվել է 2014թ․֊ի նոյեմբերի 31֊ին։
«Մենք վաղուցվանից ենք նախատեսել արվեստի այս յուրահատուկ ստեղծագործության ամբողջական վերակառուցումը։ Ի սկզբանե արձանը անընդհատ, ողջ օրվա ընթացքում պետք է պտտվեր, սակայն առանձին բաղադրիչների արագ մաշվելու հետևանքով, մենք արդեն մի քանի անգամ ստիպված ենք եղել սահմանափակել աշխատանքի ժամանակահատվածը»,֊ նշել է արձանի սպասարկմամբ զբաղվող հաստատության ղեկավար Ֆրանտիշեկ Շլապակը։
Այժմ նախատեսված է, որ վերակառուցման ժամանակ հուշարձանը պտտող սարքավորումների յուրաքանչյուր մակարդակում առանձին դետալների մաշվածության տոկոսը նվազեցնելու որոշակի միջոցառումներով և դրանց սպասարկումը պարզեցնելով պետք ապահովվի մեխանիզմների աշխատանքի առավել երկար (15 տարվա) ժամանակամիջոց։
Սեպտեմբերի 25-ին hուշարձանի նորոգման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են: Մասնագետները հույս ունեն, որ Ֆրանց Կաֆկայի պտտվող գլուխն ամբողջական և նորոգված տեսքով կրկին տեսանելի կդառնա այս տարվա ընթացքում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։