Պիկասոն Էլ Գրեկոյի, Ռուբենսի և մյուսների բնօրինակներով համադրելու հնարավորություն10.04.2023
2023 թ․֊ի ապրիլի 8֊ին լրացել է Պաբլո Պիկասոյի մահվան 50֊ամյակը։ Այսօր, հոկտեմբերի 4֊ին արվեստագետի հիշատակի օրվան նվիրված, Իսպանիայի մայրաքաղաքում, Մադրիդի «Թիսեն֊Բորնեմիսա» Ազգային թանգարանում, կբացվի «Պիկասսո։ Ծիսական և Պրոֆեսիոնալ» վերտառությամբ ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։
Ցուցահանդեսում այցելուների ուշադրությանը կներկայացվի 30 աշխատանք, որոնք արտացոլում են, թե ինչպես է նկարիչը համարձակորեն անդրադարձել դասական և հուդայա֊քրիստոնեական թեմաներին՝ անցյալի շատ դետալներ օրգանապես տարալուծելով իր աշխատանքներում և մտորել գեղանկարի բուն էության մասին։
Ցուցադրանքում ներկայացված ստեղծագործությունները ցույց են տալիս Պիկասոյի մշտական ձգտումը իր արվեստը նոր թարմ եղանակներով ներկայացնելու անդադար գործընթացում, սահմանները հաղթահարելու նորարական ոգին և արվեստի դարավոր պատմությունը վերիմաստավորելու ցանկությունը։
Պիկասոյի այդ աշխատանքները ներկայացված են թանգարանի երեք ցուցասրահներում՝՝ Էլ Գրեկոյի, Ռուբենսի և այլ նկարիչների վրձնած դիմանկարների, կենցաղային սյուժեների, կրքի և բռնության հակադարձ թեմաներ պատկերող կտավների հետ։ Ցուցադրանքը կազմակերպելու այս եղանակն այցելուներին ասես հրավեր է կատարելու համեմատություն և համադրել Պիկասոյի գործերը տարբեր նկարիչների գործերի հետ։
Մադրիդի Ազգային թանգարանում Պիկասոյի հիշատակին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչև 2024թ․֊ի հունվարի 14֊ը։