Գրականության ոլորտում 2023թ․֊ի Նոբելյան մրցանակակիրը Յուն Ֆոսսեն է10.05.2023
Գրականության ոլորտում 2023թ․֊ի Նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի գրող և դրամատուրգ Յուն Ֆոսսեին։ Այդ մասին Շվեդական արքայական ակադեմիայի Նոբելյան կոմիտեի հայտարարությունը փոխանցում է «Թագլուրը»։
«Նորարական արձակի և պիեսների համար, որոնցում ներկայացվում է աններկայանալին»,֊ նշված է հայտարարության մեջ։
Յուն Ֆոսսեն ծնվել է 1959թ․֊ին Գրական աշխարհ է մտել 1983թ․֊ին « «Կարմիրը, սևը» վեպով։ Որպես դրամատուրգ նա իր նորամուտը նշել է 1994թ․֊ին՝ «Եվ մենք երբեք չենք բաժանվի» պիեսով։
Նա մի քանի վեպերի և պատմվածքների և բանաստեղծությունների ժողովածուների, ինչպես նաև մանկական գրքերի հեղինակ է։ Բացի այդ 20֊ից ավելի պիես է գրել, որոնք բեմադրվում են աշխարհի ամենատարբեր բեմերում։