Մադոննան՝ Ուկրաինայի դրոշով, իսկ 700 արտիստ՝ բաց նամակով 10.17.2023
Ամերիկացի երգչուհի Մադոննան, օրերս հանդես գալով Լոդոնում, Don՝t Cry For Me Argentina» հայտնի երգը կատարելիս «բեմ է դուրս եկել Ուկրաինական դրոշով փաթաթված։ Այդ մասին «ukrainn.site»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Երգչուհին նաև հանդիսատեսների հետ կիսել է իր կարծիքը Իսրայելի և Պաղեստինի միջև սկսված նոր հակամարտության վերաբերյալ։
«Սիրտս պայթում է, երբ տեսնում եմ, թե ինչպես են տառապում երեխաները, անչափահասները, հասակ առած մարդիկ։ Այդ ամենը հոգի է ծվատում»,֊ հայտարարել է Մադոննան։
Ի դեպ, Պաղեստինի և Իսրայելի միջև սկսված հակամարտության վերաբերյալ բաց նամակի տակ ստորագրությամբ իրենց օժանդակությունը իսրայելական կողմին արտահայտել են նաև հոլլիվուդյան 700 արտիստներ։ Այդ մասին տեղեկացնում է « creativecommunityforpeace.com»֊ը։
Հոլլիվուդյան գործիչները կոչ են արել ձեռնարկել ամեն ինչ, որպեսզի ՀԱՄԱՍ֊ը վերադարձնի պատանդ վերցված Իսրայելի բնակիչներին։ Նրանք նաև կոչ են արել դադարեցնել ապատեղեկատվության տարածումը։
![](upload/Ukraina Israyel Amerikatsi artist.jpg)