Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսոր Դարիուշ Մեհրջուիին և նրա կնոջը սպանել են իրենց տան մեջ

10.19.2023

Միջազգային տարբեր մրցույթների մրցանակակիր, իրանցի կինոռեժիսոր Դարիուշ Մեհրջուին և նրա կինը՝ Վահիդու Մոհամմեադիֆարը սպանված հայտնաբերվել են Թեհրանից 30 կմ հեռավորությամբ արևմուտք գտնվող իրենց տանը։ Այդ մասին « ru.euronews.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուր»֊ը։

«IRNA» տեղեկատվական գործակալությունը անցած կիրակի տեղեկացրել է, որ համաձայն դատական իշխանության ներկայացուցիչ Հոսսեյն Ֆազելիի, Մեհրջուի և նրա տիկնոջ պարանոցների հատվածներում եղել են բազմաթիվ դանակահարվածներից առաջացած վերքեր։

Իրավական իշխանության ներկայացուցչի ասելով՝ սպանվածներին հայտնաբերել է նրանց աղջիկը՝ Մոնա Մեհրուջին շաբաթ երեկոյան, երբ գնացել է տուն։

Այս սպանությունը կապում են նաև վերջերս մեկ տարին լրացած Մահսի Ամինիի մահվան հետ, որը զոհ էր դարձել հեջաբը հասարակական վայրում սխալ ձևով կրելու պատճառով։

Դարիուշ Մեհրջուին 1970֊ական թվականներին իրանական կինոյում ի հայտ եկած նոր ալիքի վառ ներկայացուցիչներից է։ Մասնագիտական կրթությունը ստացել է Լոս֊Անջելոսի Կալիֆորնիական համալսարանում, որն ավարտելուց հետո 5 տարի ապրել է նաև Ֆրանսիայում։

Նա կինոյում առաջին հաջողությունը արձանագրել է 1969թ․֊ին նկարահանած «Կովը» ֆիլմով, որը պատմում է իր սիրելի կենդանուն կորցրած ֆերմերի խելացնորության մասին։

Նրա հաջողված ֆիլմերի ցանկում նշվում են նաև «Համուն», «Տանձենին», «Լեյլա» ֆիլմերը։ Իսկ ռեժիսորի որոշ կինոնկարներ էլ գրաքննությունը պարզապես թույլ չի տվել թողարկել։

Ասենք, որ Իրանի ոստիկանությունն արդեն հայտնաբերել և ձերբակալել է Դարիուշ Մեհրջուիի ու նրա տիկնոջ սպանության մեջ կասկածվող երկու մարդու։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 105 անգամ