ՌԴ֊ն հրաժարվում է ոչ բարեկամ երկրներում թողարկված երաժշտական գործիքներից 10.19.2023
Ռուսաստանում որոշել են ոչ բարեկամ երկրներից ֆիլհարմոնյաների և կոնսերվատորիաների համար նախատեսված համերգային դաշնամուրներ ներկրելու փոխարեն սկսել դրանց սեփական արտադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «iz.ru»֊ին։
Ասենք, որ այս պահին այդ երկրում առկա համերգային դաշնամուրները հիմնականում արևմտյան արտադրության են՝ Steinway & Sons (ԱՄՆ), August Forster (Գերմանիա), Yamaha (Ճապոնիա) և այլն։
Այդ խնդիրը որոշել է լուծել «Ակկորդ» դաշնամուրների գործարանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Երաժշտական գործիքների և սարքավորումների արդյունաբերության մասնակիցների ասսոցիացիայի տնօրեն Մաքսիմ Գուզինինը։
Նա նաև նշել է, որ նախկինում այդ ընկերությունը թողարկել է սենյակային դաշնամուրներ, իսկ դրանց համերգային տարբերակները արտադրական առումով շատ ավելի բարդություններ են պարունակում։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանում տեղական հումքով սկսում են փողային գործիքների արտադրությունը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։
![](upload/Dashnamur hamergayin Rusastan.jpg)