Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Գլխի շրջադարձ» ցուցահանդեսը աշխարհի ադամանդի մայրաքաղաքում

10.20.2023


Աշխարհի ադամանդների մայրաքաղաք համարվող բելգիաական Անտվերպեն քաղաքի Գեղեցիկ արվեստների արքայական թանգարանում այսօր կբացվի «Turning Heads» («Գլխի շրջադարձ») խորագրով ցուցահանդեսը։ Ռեյքսմուզեումում՝ կներկայացվեն Վերմեերի, Ռեմբրանդտի, Ռուբենսի, Բրեյգել֊ավագի 76 կտավներ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»-ին։

Այս հավաքածոյի ուշադրության կենտրոնում եվրոպական նկարչության մեջ հայտնված «գլխի էտյուդ» նոր ժանրն է, որը սկզբնավորվում է 17-րդ դարի հոլանդացի վարպետների աշխատանքներում։ Այդ հարյուրամյակում զգալի հետաքրքրություն է առաջանում «tronie»֊ի նկատմամբ, որը արխայիկ հոլանդական տերմին է և նշանակում է «դեմք»։ «Turning Heads» ցուցահանդեսը այցելուներին հրավիրում է ճանապարհորդության՝ «tronie» ժանրի զարգացման ընթացքով՝ սկսած 15֊րդ դարից մինչև 19֊րդ դար։

Ցուցահանդեսը կգործի մինչև 2024թ․֊ի հունվարի 21֊ը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 144 անգամ