Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Բրոխմանի, արհեստական ինտելեկտը․․․

10.25.2023

Արհեստական ինտելեկտի համակարգերը կարող են արդյունավետ աշխատել հայտարարությունների, գովազդների, վավերագրական ֆիլմերի ձայնագրության ոլորտներում, սակայն չեն կարող փոխարինել դերասաններին գեղարվեստական և մուլտիպլիկացիոն ֆիլմերի կրկնօրինակման ժամանակ Այդ մասին ռուսաստանցի դերասանուհի Լարիսա Բրոխմանի արտահայտած կարծիքը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Ռուսաստանի կազմում գտնվող Ադիգեյի հանրապետության պետական համալսարանում, այս օրերին աղջիկների համար անցկացվող «Ասսարա» դպրոցական մաթեմատիկայի օլիմպիադայի ընթացքում ելույթ ունենալով՝ դերասանուհին ասել է․ «Դերասաններին արհեստական ինտելեկտով փոխարինելու փորձեր արդեն կատարվել են, եթե դա պարզ հայտարարություն է կամ գովազդ, բայց, եթե դա կրկնօրինակում է կամ նոր մուլտֆիլմի ձայնագրություն, ապա, առայժմ դա անհնար է»,֊ ասել է Բրոխմանը և ընդգծել, որ դերասանական խաղը անվերարտադրելի է։

Դերասանուհու ասելով, վավերագրական կինոյում զգացմունքներն այնքան կարևոր չեն։ Նա կարծում է, որ արհեստական ինտելեկտի կիրառությունը չի ստացվի նաև աուդիո գրքերի ձայնագրության համար, քանի որ ինչպես գեղարվեստական կինոնկարներում և մուլտֆիլմերում, այս դեպքում ևս էմոցիաները, դերասանական վարպետությունը առաջնային են։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 240 անգամ