Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Բասիլաշվիլու, կա «մարդկանց հավաքածո, որն արդեն խրվել է ատամներիդ արանքը»

11.07.2023


«Հեռուստացույցի էկրանից մեզ ողջ ժամանակ խաբում են։ Հեռուստատեսությունը միայն հենց դրանով էլ զբաղվում է․ խաբում է առավոտից մինչև գիշեր։ Հիշու՞մ եք Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտայի» մեջ․ «Ես մտա խմբագրի ընդունարան, որտեղ ինձ դիմավորեց ամենօրյա ստախոսությունից խոնրհված քարտուղարուհին»։ Ճիշտ այդպես էլ մենք ենք կռացել ամենօրյա ստախոսությունից։ Ինչի մասի էլ խոսքն ընթանա, մեզ միևնույնն է, խաբում են։ Խաբելն արդեն սովորություն է դարձել և այլ կերպ չեն կարողանում։ Սա, ինչպես ժանտախտը, ինչ֊որ համատարած հիվանդություն է»,֊ օրերս այսպիսի գնահատական է տվել ռուսական հեռուստատեսության տեղեկատվական գործունեությանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Օլեգ Բասիլաշվիլին։ Այդ մասին տեղեկացնում է «nesnilos.com»―ը;

Արտիստը խոստովանել է, որ հիմա ինքը քիչ է նայում հեռուստատեսային ծրագրեր, սակայն երբեմն լինում է, որ դա անելն անհրաժեշտ է։

«Միացնում ես, իսկ այնտեղ Սոլովյովը կամ ուրիշ ինչ֊որ մեկն է։ Եվ ինչ֊որ մարդկանց հավաքածո, որն արդեն խրվել է ատամներիդ արանքը»,֊ասել է Բասիլաշվիլին և նշել, որ դրանք, անընդհատ, նույն մարդիկ են, որոնք ասում են նույն բառերը, որոնք իրեն, պարզապես, ամաչեցնում են։

Արտիստը կարծում է, որ «հայրենասիրություն» բառը, որ հիմա շատ հաճախ է հնչում, այժմ ընկալվում է ոչ ճիշտ և շատ վերամբարձ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 134 անգամ