Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սերիալի աստղն իր չորսամյա որդուն սովորեցնում է խոսել պետական լեզվով

11.09.2023


Ուկրաինական «Խնամխոսները» սերիալի աստղ Աննա Կոշմալը օրերս տված մի հարցազրույցում հայտնել է, որ ինքը լուծել է լեզվի հիմնախնդիրը իր և իր ընտանիքի համար։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « ukrainn.site»֊ին։

Դերասանուհին համոզված է, որ Ուկրաինայում պետք է բացառապես խոսեն պետական լեզվով։ Նա նշել է, որ ինքը ամբողջությամբ ուկրաիներենին է անցել ռուսական զորքերի ներխուժումից հետո։

«Ընդհանրապես այդ ողջ մեքենան հսկայական է, համակարգ է, ես կարծում եմ, այսքան տարիներ մեզ թունավորել է, այնպես որ ես բացարձակապես չեմ ընդունում, որպեսզի ռուսերեն լեզուն դառնա երկրորդ պետական լեզու»,֊ ասել է սերիալի աստղը և ընդգծել, որ հիմա կարևոր է ազգային նույնականությունը, և հիմա այդ ամենը գիտակցելու ամենաճիշտ պահն է, քանի որ «որքան քիչ լինի Ուկրաինայում ռուսերեն լեզուն, այնքան երջանիկ կլինենք մենք»։

Դերասանուհին նաև նշել է, որ ինքը լավ գիտեր ռուսերեն լեզուն և դժվար է եղել կենցաղում լրիվ անցում կատարելն ուկրաիներենին։ Սակայն այդ դժվարությունը այժմ հաղթահարված է։ Ինքը ազատ տիրապետում է ուկրաիներենին և իր չորսամյա որդուն՝ Միխայիլին, սովորեցնում է խոսել իրենց պետական լեզվով։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 160 անգամ