Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լուվրում բացվել է Քլոդ Ժիլլոյի գործերի ամենամասշտաբային ցուցահանդեսը

11.13.2023


Օրերս Լուվրում բացվել է «վերծննդի հանճարներից» մեկի Քլոդ Ժիլլոյի աշխատանքների ցուցահանդեսը։ Այն կրում է «Քլոդ Ժիլլո․ Կատակերգություն, առակներ, արաբեսկեր» խորագիրը։ Սա արվեստագետի գործերը ներկայացնող մինչ օրս կազմակերպված ցուցադրանքներից ամենամասշտաբայինն է։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

Փարիզի աշխարահռչակ թանգարանի մշտական ցուցադրանմուշներում Ժիլոն ներկայացված է բավականին պատկառելի քանակությամբ գործերով, որոնք վերաբերվում են նրա ստեղծագործության գրեթե բոլոր ուղղություններին։ Այդ ուղղությունները ընդգրկում են ինչպես գեղանկաչությունը, այնպես էլ մետաղների վրա փորագրությունը, թատերական դիզանը, զարդանախշը (արաբեսկը)։

Ժիլոյի գեղարվեստական վարպետությունը բարձրակետին է հասել Ժան֊Անտուան Վատոյի ղեկավարությամբ։ Ռոկոկո ոճով արված նրա երևակայական գծանկարնոերը ժամանակին առաջացրել են Փարիազի բուրժուական հասարակության հիացմունքը։ Նրա գծանկարչության կենտրոնական ուղղությունը եղել է «Իտալական կատակերգության» թեմատիկան։

Նոյեմբերի 9֊ին բացված այս ցուցահանդեսում ներկայացված է արվեստագետի 90 աշխատանք, որոնց մեջ լուվրյան հավաքածոյից բացի տեղ են գտել Նյու֊Յորքի Մորգանի գրադարան և թանգարանից, Մետրոպոլիտեն թանգարանից, Բելգիայի Արքայական թանգարանից բերված աշխատանքներ։

Ավելացնենք, որ «Քլոդ Ժիլլո․ Կատակերգություն, առակներ, արաբեսկեր» ցուցահանդեսը Լուվրում կընթանա մինչև 2024թ․֊ի փետրվարի 12֊ին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 93 անգամ