Հաղթական կամարի փաթեթավորումն արվել է նրանց մահից հետո11.17.2023
Լոնդոնի Saatchi պատկերասրահում Boundless խորագրի ներքո բացվել է արվեստի պատմության մեջ իրենց ուրույն հետքը թողած Խրիստո և Ժան֊Քլոդ ամուսնական զույգի աշխատանքների հետհայաց ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « ru.euronews.com»֊ին։
Այսօր,, արդեն՝ հանգուցյալ, այս զույգը հայտնի դարձավ հսկայական օբյեկտների փաթեթավորման հսկայածավալ նախագծերի իրականացմամբ։ Այդ օբյեկտները տարբեր և բազմազան էին սկսած բնական ծագում ունեցողներից, վերջացրած մարդու կողմից արարվածները (օրինակ, Բեռլինում՝ Ռայխստագի պատմական շենքը, Փարիզում՝ Հաղթական կամարը և այլն):
«Խրիստո և Ժան֊Քլոդ» հիմնադրամի աշխատակից Մաթիաս Քոթենբերգը հիշում է․ «Ինքը՝ Խրիստոն չէր բացատրում, թե ինչն է իրեն դրդել փաթեթավորմանը։ Ինչ֊որ պահի նա զբաղվել է դրանով փոքր օբյեկտների հետ, հետո մասշաբը աճել է։ Ավելի ուշ, նա դուրս եկավ ցուցասրահների ու թանգարանների տարածությունից և սկսեց նախագծեր իրականացնել բնության մեջ և քաղաքում՝ ցանկանալով, որպեսզի մարդիկ երես առ երես բախվեն արվեստի հետ»։
Ի դեպ, նրանց շատ նախագծեր դեռ սպասում են իրականացման իրենց հերթին։ Օրինակ, ասենք, Փարիզի 50 մետր բարձրությամբ Հաղթական կամարի փաթեթավորումն արվել է նրանց մահից հետո։ Խրիստոն և Ժան֊Քլոդը այդ նախագծի իրականացման մասին երազել են այն ժամանակներից, երբ դեռևս 1960֊ական թվականներին վարձով ապրում էին նշանավոր կառույցից ոչ շատ հեռու։
Լոնդոնյան ցուցադրանքում ներկայացված է արվեստագետ զույգի ևս մեկ նախագիծ, որը գուցե մի օր նույնպես իրականություն դառնա թանգարանային տարածությունից դուրս։
Դա հսկայական հուղարկավորման կառույց է , որի գաղափարը նրանք մտահղացել են 1970֊ական թվերին։
Դա մեծ բուրգ է պատրաստված միմյանց վրա հարթ շարված նավթի տակառներից։ Խրիստոն երազում էր, որ այն ավելի մեծ լինի, քան «Գիզայի» հայտնի բուրգը, նշել է Saatchi պատկերասրահ ուղեկցուհի Լիլի Ուոթերթոնը։