Պատերազմի նկատմամբ դրամատուրգի վերաբերմունքը և թատրոնի խաղացանկը11.21.2023
Ռուսաստանում, Սանկտ֊Պետերբուրգի «Վասիլևսկ կղզու թատրոնի» խաղացանկից հեռացրել են «Գոգոլի մեռյալ հոգիները» բեմադրությունը։ Պատճառն այն է, որ պիեսի հեղինակը՝ դրամատուրգ Ասյա Վոլոշինան բացասական վերաբերմունք է ունեցել ռուս֊ուկրաինական պատերազմի նկատմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը«՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Այս փաստը արձանագրվել է այն բանից հետո, երբ մի շարք Տելեգրամ֊ալիքներ ուշադրություն են դարձրել դրամատուրգի դիրքորոշման վրա։ Դրանցում տեղադրվել են տեղեկություններ այն մասին, որ դրամատուրգը ոչ միայն դատապարտել է պատերազմական գործողությունները Ուկրաինայում, այլև գրել է «Crime» վերնագրով պիես, որտեղ Ռուսաստանը մեղադրվում է հարևան երկրի նկատմամբ գործած հանցագործության մեջ։
Ի դեպ, այդ պիեսը թարգմանվել է ֆրանսերեն,անգլերեն, չեխերեն և բեմադրվել է Պրահայում (Չեխիա) և Բուդվայում (Չեռնոգորիա)։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի