Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՌԴ նախագահ Վ․ Պուտինի մասին գրքերը հանվել են վաճառքից

11.22.2023

Գերմանական Hoffmann und Campe հրատարակչությունը հայտարարել է, որ դադարեցնում է լրագրող Հուբերթ Զեյփելի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին գրքերի վաճառքը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

Հրատարակչության այդ որոշումը կապված է գերմանական լրատվամիջոցներում վերջերս տեղ գտած այն հրապարակումների հետ, որոնցում խոսք է գնում գերմանացի լրագրողին Ռուսաստանի հետ կապված օֆշորներից հովանավորչական միջոցներ փոխանցելու մասին։

Հրատարակչությունը, հղում անելով գերմանական մի շարք լրատվամիջոցների, նշել է, որ վաճառքից հանվել են Ռուսաստանի առաջնորդի մասին երկու ոչ գեղարվեստական գրքեր։

Ենթադրվում է, որ այդ գրքերի հեղինակ Հուբերթ Զեյփելը, «Ռուսաստանի հետ կապված օֆշորներից» ստացել է ոչ պակաս քան 600 հազար եվրո։

Խոսքը «Պուտինի իշխանությունը։ Ինչու՞ է Ռուսաստանը պետք Եվրոպային» և «Պուտին։ Իշխանության տրամաբանությունը» գրքերի մասին, որոնք գրվել են գերմաներեն, ապա թարգմանվել մի քանի լեզուներով՝ այդ թվում նաև անգլերեն, չինարեն, իտալերեն և իսպաներեն։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 115 անգամ