Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իշխանությունը պետք է գործի ի շահ հարկատուների փողերով գործող թատրոնի

11.27.2023


Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի Կամերային թատրոնի հանդիսատեսները առցանց և տոմսարկղում՝ թղթի վրա, ստորագրահավաք են անցկացնում պետական մշակութային հաստատության աշխատանքից ազատված գեղարվեստական ղեկավարին վերադարձնելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Տարածաշրջանի իշխանության մարմիններին ուղղված խնդրագրում հանդիսատեսները նշել են, որ չեն պատկերացնում կյանքն առանց իրենց սիրելի Կամերային թատրոնի, որի ներկայացումների տոմսերը վաճառվում են ամիսներ առաջ և որտեղ ներկայացումները միշտ անցնում են լեփ֊լեցուն դահլիճում։

Մարզային իշխանությունների կողմից առանց որևէ պատճառաբանության 2003թ․֊ից պետականի կարգավիճակ ստացած․թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մախայիլ Բիչկովին աշխատանքից ազատելու փաստն, ըստ հանդիսատեսների, քայքայիչ ազդեցություն կթողնի ոչ միայն թատրոնի գործունեության, այլև քաղաքի հեղինակության վրա։

Խնդրագրի մասնակիցները նշել են, որ պետական թատրոնը գործում է հարկատուների փողերի հիման վրա և, ուրեմն, իշխանությունը պետք է «գործի ի շահ հանրային հետաքրքրությունների։

Ասենք, որ հրապարակումից 12 ժամ հետո, խնդրագրի տակ արդեն 1800 հանդիսատես դրել էր իր ստորագրությունը։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 142 անգամ