Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ուլտրաժամանակակից նկարիչները» և արթ֊շուկան

11.29.2023


Ժամանակակից արվեստի մեջ առանձին ենթաբաժին են «ուլտրաժամանակակից նկարիչները» կամ, այսպես կոչված «Կարմիր չիփսերը» (red chips), որոնց այդպես են անվանում շուկայի առաջատարների՝ «կապույտ չիփսերի» նմանությամբ։ Արթ շուկայում հենց նրանց վրա էլ ընդունված է կատարել դրույքներ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։

«Ուլտրաժամանակակիցները» համաձայն արթ֊շուկայի տերմինաբանության այն նկարիչներն են, որոնք ծնվել են 1980թ․֊ից հետո։

Ըստ արթ֊շուկայի այս ենթաբաժինը դիտարկողների, այնտեղ գործում են 27 «1980թ․֊ից հետո» ծնված 27 մարդ, որոնցից յուրաքանչյուրը 2023թ․֊ի առաջին կիսամյակում ստացել է ավելի քան 1 մլն դոլարի աճուրդային շրջանառություն։

Այս ենթաբաժնի բացարձակ առաջատարը չինական ծագմամբ կանադացի Մեթյու Վոնգն է։ Նա ծմվել է 1984թ․֊ին՝ Էդմոնթոնում։ Երբ տղան 7 տարեկան էր, ընտանիքը վերադարձել է Հոնքհոնգ։ Իսկ երբ լրացել է նրա 15֊տարին, ընտանիքը կրկին վերադարձել է Կանադա՝ Մեթյուին աուտիզմից բուժելու նպատակով։

Նա հիվանդ էր Թուրեթթի համախտանիշով։ 35 տարեկանում, իր առաջին ցուցահանդեսից 1 տարի անց ինքնասպանություն է գործել։ Նրա ճակատագիրը նման է Ժան֊Միշել Բասկիի ճակատագրին, որը նույնպես կյանքին հրաժեշտ տվեց շատ վաղ, իսկ ժառանգություն թողած նկարների գինը անընդհատ վերընթացի մեջ են։

Վոնգի գործերից 7֊ը, որոնք վաճառվել են անցած կիսամյակի ընթացքում, ընդհանուր առմամբ բերել են 14,115 մլն դոլար։ Ամենից թանկն արժեցել է գույներով հագեցած, պրիմիտիվիստական ոճով վրձած «Գետը մթնշաղի մեջ» կտավը (վաճառվել է Sotheby՝s աճուրդի տան կողմից՝ Հոնքհոնգում՝ 6,6 մլն դոլարով):

Երկրոդը, Վոնգից հետո, նույնպես կանադացի է; Նրա անունը Դմիտրի Չերնյակ է։ Ծնվել է 1988թ․֊ին։ Հիմա ապրում է Նյու֊Յորքում։ Նա թվային ներդրող է,որը հրապուրվել է NFT֊արվեստով և հասել հաջողության։ Կես տարում նա ունեցել է 7 աճուրդային լոտեր, որոնք հեղինակին բերել են 7,111 մլն դոլար։ Այդ գործերից ամենաթանկ NFT֊ն վերնագրված է «Զանգեր #879 (Սագ)»։ Այն վաճառվել է Sotheby՝s աճուրդի տան կողմից՝ Նյու֊Յորքում):

Իսկ ամենից երիտասարդ միլիոնատեր նկարիչը հարավկորեացի նկարչուհի Աննա Փարքն է։ Նա ծնվել է 1996թ․֊ին։ Վաստակել է 1,36 մլն դոլար։ 27֊ամյա նկարչուհին ստեղծագործում է ջրաներկով։

Ավելացնենք, որ «1980֊ից հետոյի» սերնդի առաջատարների ցուցակում մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներ են։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 71 անգամ