Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կայացել է «Զվեզդա տեատրալա» 16-րդ մրցանակաբաշխությունը

12.12.2023


Նախօրեին, դեկտեմբերի 11-ին կայացել է Ռուսաստանի թատերական կյանքում մեծ հեղինակություն վայելող «Զվեզդա տեատրալա» («Թատերասերի աստղ») 16֊րդ միջազգային մրցանակաբաշխությունը։ Այս միջոցառումը յուրահատուկ է այն բանով, անցած մեկ տարվա թատերական արվեստում տեղ գտած նշանակալից երևույթները և թատրոնի մարդկանց գնահատում և համացանցով քվեարկում են հանդիսատեսները։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « teatral-online.ru»֊ին։

Հանդիսավոր արարողությունը, որը կայացել է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում հեռարձակվել է առցանց ռեժիմով։

Առցանց քվեարկությանը մասնակցել է 24,5 հազար համացանցային օգտատեր֊թատերասեր։ Նրանք մրցանակաբաշխության ղեկավարներին են ներկայացրել հաղթողի իրենց թեկնածուներին, որոնց թիվը մոտեցել է 2000֊ին։ Ընդ որում, հաղթողների թեկնածուների ցանկում ընդգրկվել են ոչ միայն ռուսաստանցի, այլև արտասահմանում գործող ռուսական թատրոնների արտիստներ և բեմադրություններ։

«Զվեզդա տեատրալա»֊ն Ռուսաստանի միակ թատերական մրցանակաբաշխությունն է, որն ունի անկախ կարգավիճակ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 107 անգամ