Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տաք գինին և խորոված շագանակները լիոնյան լույսի փառատոնում

12.13.2023

Ֆրանսիայի Լիոնյան լույսի փառատոնը , որը յուրաքանչյուր անգամ հավաքում է 2֊3 մլն հանդիսատես, 2023թ․֊ին ընդգրկել էր ոչ միայն քաղաքի կենտրոնը, այլև հեռավոր շատ թաղամասեր։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « ru.euronews.com»֊ին։

Լուսային ինստալացիաների այս տարվա թեմաները շրջակա միջավայրի պաշտպանությունը, արհեստական բանականությունը և մարդկային հարաբերություններն էին։

Լիոնի հայտնի շենքերի ճակատային մասում, այգիներում հանդիսատեսներին են ներկայացվել ֆրանսիացի և օտարերկրյա նկարիչների, դիզայներների, քանդակագործների և տեսագրանկարահանողների հեղինակած ինստալացիաներ։

Հետաքրքիր է, որ լույսի, գույների ու գեղեցիկի այս հանդեսի գործող կողմերից մեկը մարդկանց հետ միասին եղել է արհեստական բանականությունը։

Լիոնցիները արհեստական բանականությանը լույսի փառատոնին մասնակից դարձնելու աաջին փորձը արել են դեռ անցած տարվա միջոցառման ժամանակ։ Այն օգտագործվել է Գեղարվեստի թանգարանի նկարների լուսապատկերները ստանալիս։ Իսկ այս տարի այդ բարձր տեխնալոգիան կիրառվել է կինեմատոգրաֆի գյուտը մարդկությանը նվիրած Լյումեր եղբայրների ժառանգության հիմքի վրա։

«․․․ Դա գեղեցիկ է»,֊ ասել է Լիոնի բնակիչներից մեկը՝ Քլարք Անդերսոնը։

Ասենք, որ Լիոնի լույսի փառատոնի դեկտեմբերյան սառը երեկոյին ջերմություն հաղորդող միջոցներից մեկն էլ եղել է շրջիկ վաճառականների կողմից առաջարկվող տաք գինին և խորոված շագանակները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 124 անգամ