Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բորոդինը Կոչ է արել Ակունինին ճանաչել օտարերկրյա գործակալ

12.13.2023

Ռուսաստանի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը կոչ է արել ստուգել ռուսաստանցի հայտնի գրող Բորիս Ակունինին (Գրիգորի Չխարտիշվիլիին) ահաբեկչական և ծայրահեղական գործունեության հիմքով։ Այդ կոչը նա արել է այն բանից հետո, երբ գրողը հայտարարել է, որ Ոկրաինայի կողմից Ղրիմի ռմբահարումների նկատմամբ պահանջները բացակայում են։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « lenta.ru»֊ին։

Այս կոչը հասցեագրելով ՌԴ Գլխավոր դատախազին, Բորոդինը նշել է, որ անհրաժեշտ է Ակունինին ճանաչել օտարերկրյա գործակալ։

Մինչ այդ Ռուսաստանի պետդումայում կոչեր են հնչել արգելել Ակունինի գրքերի հրատարակումը և վաճառքը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 118 անգամ