Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կիևյան 5֊րդ բիենալեն սփռվել է գրեթե ողջ Եվրոպայի տարածքում

12.14.2023


Չնայած պատերազմին Ուկրաինայում և եվրոպական երեք երկրներում աշնանը մեկնարկել և այսօր դեռ շարունակվում է ժամանակակից արվեստի Կիևյան միջազգային բիենալեն։ Այն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ostro.org»֊ին։

«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ընթացող ավերիչ պատերազմի պայմաններում Կիևում բիենալեի համակարգային իրականացումը երկար ժամանակ թվում էր անորոշ կամ բոլորովին անիրական։ Բայց Կիևյան 5֊րդ բիենալեն կիրականանա»,֊ հայտարարել էին կազմակերպիչները միջոցառման մեկնարկից առաջ, որը և իրականության վերածվեց 2023թ․֊ի հոկտեմբերին և ընթանում է նաև հիմա։

Կազմակերպիչների ասելով, այս տարվա ֆորումի նպատակը պատերազմի հետևանքով ողջ եվրոպայով մեկ ցրված ուկրաինական գեղարվեստական հանրության վերամիավորումն է։ Դա հնարավորություն կտա նաև վերիմաստավորել մշակութային, սոցիալական, քաղաքական և բնապահպանական հիմնախնդիրները, որոնց հետ այսօր բախվում է Ուկրաինան։

Բիենալեի ուկրաինական կառույցները Կիևում, Իվանո֊Ֆրանկովսկ և Ուժգորոդ քաղաքներում, ինչպես նաև ցուցասրահները եվրոպական այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Վիենան, Վարշավան և Բեռլինը, տրամադրել են հարթակներ ցուցահանդեսների և ուկրաինացի և օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ միջոցառումներ անցկացնելու համար։

Բիենալեի աշխատանքների հայեցակարգային հիմքը ձևավորում է տարբեր ոլորտների մասնագետների կոնսորցիումը։ Այդ աշխատանքային օղակն էլ կազմում է առանձին (տեղերում) իրականացվելիք գործունեության ծրագրերը։

Ասենք նաև, որ նախորդ չորս թողարկումների ընթացքում Կիևյան բիենալեի մշակած ռազմավարությունը միավորում է գեղարվեստական գործունեությունը, քննադատական գիտելիքները և հասարակական շահագրգռվածությունը արտակարգ իրադրությունների ժամանակ։

Կիևյան բիենալեն կշարունակվի մինչև 2024թ․֊ն և կեզրափակվի Գերմանիայի մայրաքաղաքում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 95 անգամ