Քանի դեռ ռեժիսորը զրուցում էր ղեկավարության հետ, դերասանին զորակոչել են12.19.2023
Մոսկվայի «Պոկրովկայի վրայի թատրոնում» չեղարկել են ռեժիսոր Անաստասիա Պաուտովայի բեմադրությունը, ըստ բելոռուս ընդդիմադիր գրող Սաշա Ֆիլիպենկոյի «Կրեմուլյատոր» վեպի։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։
Ֆիլիպենկոն YouTube֊յան «Կենդանի մեխ» ծրագրում ելույթ ունենանով նշել է, որ բեմադրության չեղարկումը տեղի է ունեցել դրա մասին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում հիշատակելուց հետո։
«Կանչել են ռեժիսորին և ասել, որ ներկայացումը չի կայանալու։ Դերասանին, որը մարմնավորում էր քննիչ Պերեպելիցայի կերպարը, քանի դեռ նա (բեմադրության ռեժիսոր Պաուտովան֊խմբ․) զրուցում էր տնօրինության հետ, տարել են զինվորական կոմիսարիատ։ Նրան ուղղակի թատրոնում հանձնել են զինակոչի ծանուցագիր»,֊ պատմել է գրողը։
Ֆիլիպենկոն հայտարարել է, որ «Կրեմուլյատոր»֊ի պրեմիերան փետրվարի 2֊ին կայանալու է նախատեսված է նաև Բեռլինում, որտեղ բեմադրության վրա աշխատում են ռեժիսոր Մաքսիմ Դիդենկոն, իսկ Պյոտր Իլյիչ Նեստերենկոյի գլխավոր դերում հանդես է գալու Մաքսիմ Սուխանովը։
«Կրեմուլյատոր»֊ը Սաշա Ֆիլիպենկոյի 6֊րդ վեպն է։ Այն անդրադառնում է ստալինյան ռեպրեսիայի տարիներին։ Ստեղծագործության հիմքում Պյոտր Իլյիչ Նեստերենկոյի կյանքի պատմությունն է, որն աշխատում է Մոսկվայի առաջին դիակիզարանում։
Այս հաստատությունն այդ տարիներին աշխատում էր երկու հերթափոխով՝ գիշերները այրելով քաղբանտարկյալների դիակները։ 1941թ․֊ին ինքը՝ Նեստերենկոն նույնպես բանտարկվեց։