Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՌԴ֊ում ահաբեկիչ և ծայրահեղական հայտարարված գրողը մեղադրվում է գրագողության մեջ

12.20.2023


Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքում ապրող և ստեղծագործող, գրող Տատյանա Վիկենտևան դատական հայց է ներկայացրել ընդդեմ Բորիս Ակունինի ((Գրիգորի Չխարտիշվիլիի)՝ պահանջելով արգելել «Ֆանդորին։ Ազազել» հեռուստասերիալի վարձույթը, որը ծագումով վրացի, ռուսաստանցի գրող, այժմ տարագրության մեջ գտնվող Ակունինի հայտնի վեպերի կերպար, խուզարկու Էրաստ Ֆանդորինի արկածների ժամանակակից մեկնաբանությունն է։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Հայցվորը հայտնի գրողին մեղադրում է գրագողության մեջ և պահանջում է նրանից իր օգտին բռնագանձել սերիալի վարձույթի հասույթը, ինչպես նաև մեկ մլն ռուբլով փոխհատուցել իրեն հասցված բարոյական վնասը։ Սմոլենսկցի գրողը պնդում է, որ Ակունինը վերամշակել է իր «Մահվան տունը» պիեսը։

Ռուսական լրատվամիջոցներից մեկին Վիկենտևան փոխանցել է, որ Ակունինի դեմ մի քանի դիմում է ներկայացրել։ Օրինակ նա դիմել է ՌԴ Արդարադատության նախարարությանը Ակունինին օտարերկրյա գործակալ ճանաչելու պահանջով, իսկ Գլխավոր դատախազությանը, Ռոսկոմնադզոր կազմակերպությանը և Քննչական կոմիտեին՝ այն կայքերը արգելափակելու առաջարկով, որոնցում գրողը հանրայնորեն վիրավորում է ՌԴ իշխանությանը։

Մի այլ դիմում էլ Տատյանա Վիկենտևան կրկին հասցեագրել է ՌԴ Քննչական կոմիտեին և պահանջել անօրինական ճանաչել իրավապահ մարմինների անգործությունը, որոնք քրեական գործ չեն հարուցել Ակունինի դեմ՝ հեղինակայնի իրվունքի խախտումները սահմանող հոդվածի հատկանիշներով;

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայությունը (Ռոսֆինմոնիտորինգը) ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում է ընդգրկել հայտնի գրող Բորիս Ակունինին (Գրիգորի Չխարտիշվիլիին):




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 123 անգամ