Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գողացված մշակութային արժեքների վիրտուալ թանգարան

01.15.2024

Ուկրաինական Linza agency կազմակերպությունը նախաձեռել է ուկրաինական արվեստի գողացված գործերի համացանցային վիրտուալ թանգարան։ Նախագծի համաձայն այստեղ կհավաքվեն այն արվեստի թվային կրկնօրինակները, որոնք Ռուսաստանը անօրինականորեն դուրս է հանել այդ երլրից կամ ոչնչացրել է։ Այդ մասին «ostro.org․֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Առցանց թանգարանի հեղինակները կարծում են, որ այս նախագիծը օգտակար է նաև այն տեսանկյունից, որ կարող է օժանդակող միջոց դառնալ գողացված մշակութային արժեքները վերադարձնելու և Ռուսաստանին պատասխանատվության առաջ կանգնեցնելու գործում։

Վիրտուալ թանգարանի առաջին ցուցասրահը ներկայացնում է Մարիուպոլ քաղաքի Կուինջիի թանգարանը։ Այնտեղ օգտատերերը կարող են տեսնել Արխիպ Կուինջիի, Հովհաննես Այցազովսկու և Նիկոլայ Դուբովսկու գործերի էսքիզների թվային կրկնօրինակները։ Նախագծի հեղինակները այժմ գործընկերներ են փնտրում մյուս վիրտուալ ցուցասրահները ներկայացնելու համար։ Դրանցում տեղ կգտնեն Խերսոնի Սումշչինի, Չերնիգովի, Խարկովի և Ղրիմի տարածաշրջաններից անօրինականօրեն տեղափոխված մշակութային արժեքները։

«Մեր թանգարանը մատչելի է աշխարհի ցանկացած կետից՝ ցանկացած հարմարանքի և յուրաքանչյուր այցելուի համար»,֊ հայտարարել են վիրտուալ թանգարանի հեղինակները։

Հայտնի է, որ 2023թ․֊ի մայիսին ռուսաստանցիները Զապորոժիեի մարզից այսօր Ռուսաստանի մաս համարվող Ղրիմ են տեղափոխել «Քարե գերեզման» արգելոցի ցուցանմուշները։ Այդ նույն ժամանակ ՌԴ է տարվել բյուզանդական դարաշրջանին վերագրվող ոսկե արտեֆակտեր և այլն։

Ընդհանուր առմամբ Ղրիմից Սանկտ֊Պետերբուրգի Էրմիտաժ մշակութային առարկաներ են տեղափոխվել սկսած 1954թ․֊ից, այն բանից հետո, երբ Ղրիմը դարձել է Ուկրաինայի մաս և դա շարունակվել է մինչև 1991թ․֊ն։ Այդ մասին հայտարարել է Ղրիմի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի մասնագետ Դենիս Յաշնին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 201 անգամ