Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խարդախների դեմ պայքարելու համար մեղվապահը ստիպված է լինում զենք վերցնել․․․

01.18.2024


Հոլլիվուդյան աստղ Ջեյնսոն Սթեյթեմի գլխավոր դերակատարմամբ «Մեղվապահը» ամերիկյան նոր մարտաֆիլմը, որի պրեմիերան կայացել է հունվարի 11-12֊ին, հայտնվել է ռուսական ստվերային կինովարձույթի շուկայում։։ Արդեն երկրի շատ կինոթատրոններ սկսել են այս ֆիլմի ցուցադրությունը, որպես մուտքի տոմսի վճար գանձելով 200֊500 ռուբլի, որը շատ էժան է ռուսական կինոշուկայի ընդհանուր գնային համապատկերում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Որպես օրինաչափություն ֆիլմի անօրինական ցուցադրությունները ներկայացվում են որպես կարճամետրաժ կինոնկարների նախասեանսային ծառայություն ;

Բայց ամերիկյան կինոնկարը ռուսական կինոշուկա պաշտոնապես դուրս չի բերվում, այդ պատճառով էլ ռուսաստանցի այն դերասանները, որոնք ավանդաբար կրկնօինակում են հոլլիվուդյան աստղերին, նման աշխատանքի հրավերներ չեն ստացել։ Սակայն այդ հարցը ստվերային կինոշուկայի մասնակիցները գիտեն ինչպես կարգավորել մերձավոր արտասահմանում։

«Մեղվապահը» մարտաֆիլմը փոքրիկ քաղաքում ապրող մեղվապահ Ադամ Քլեյի (դերասան՝ Ջեյնսոն Սթեյթեմ) մասին է։ Արտաքինից հանգիստ այդ մարդը, որ բարեկամական ջերմ հարաբերություններ ունի ծեր հարևանուհու՝ միսս Փարքերի հետ, իմանում է, որ վերջինս դարձել է խարդախների զոհ։ Հանցագործնեերը գողանում են այն ամենը, ինչը թանկ էր խեղճ կնոջ համար։ Չդիմանալով այդ կորուստների պատճաչած վշտին կինը ինքնասպան է լինում։ Այս իրողությունը ափերից հանում է Քլեյին։ Նա որոշում է գտնել մեղավորներին։ Սակայն, նպատակին հասնելու համար մեղվապահը ստիպված է լինում զենք վերցնել․․․





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 57 անգամ