Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեղինակավոր մրցանակը շնորհվել է «գրեթե անթերի» վեպին

01.25.2024


Ճապոնիայի Ակուտագավայի անվան հեղինակավար մրցանակը այս տարի ստացել է 33֊ամյա կին գրող Ռիե Քուդանը՝ «Տոկիոյի զորակցման աշտարակը» (Tokyo-to Dojo-to) վեպի համար։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «rfi.fr»֊ին։

Վեպը ճարտարապետ Սառա Մակինայի մասին է, որ մշակում է բանտային աշտարակի նախագիծ, որտեղ օրենքը խախտողներն անցնում են վերականգնվելու և վերահարմարվելու գործընթաց։ Վեպի գործողությունները տեղի են ունենում մոտ ապագայում, որտեղ արհեստական բանականությունը ճապոնացիների ամենօրյա կյանքի անբաժանելի մասն է։

Ակուտագավայի անվան մրցույթի ժյուրիի անդամները այս վեպը անվանել են «գրեթե անթերի»։

Մրցանակն ստանալիս, իր շնորհակալական խոսքում, Ռիե Քուդանը խոստովանել է, որ գրքի մի մասը գրել է արհեստական բանականության օգնությամբ։ Նա նշել է, որ օգտագործել է ChatGPT։

Գեներացնող արհեստական բանականության օգտագործումը այսօր քննարկման նյութ է դարձել։ Գրողի հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում մեծ վիճաբանություն է սկսվել։ Ըստ The Japan Times պարբերականի, շատ մեկնաբանների կարծիքով, եթե արհեստական բանականությանը կարելի է թույլատրել, որ մասնակցի այդպիսի հեղինակավոր մրցույթին, ապա ի՞նչ է լինելու գրականության ապագան։

Ռիե Քուդանը խոստովանել է, որ իր ամենագաղտնի մտքերը կիսել է ChatGPT֊ի հետ, իսկ նրա պատասխանները ներշնչել են գրելու վեպի երկխոսությունների մի մասը։ Իսկ թե հատկեպես ո՞ր երկխոսությունները, Քուդանը չի ճշտել։

«Ես պլանավորում եմ այսուհետ վեպր գրելիս նորից օգուտ քաղել արհեստական բանականությունից, միաժամանակ իմ ստեղծագործությանը թույլ տալով բացահայտվել ամբողջությամբ․,֊ նշել է Ռիե Քուդանը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 104 անգամ