ԱՄՆ֊ում հայրենադարձվում են բնիկների աճյունները և դրանց ուղեկցող առարկաները01.29.2024
Նյու֊Յորքի բնության պատմության թանգարանը մոտ ժամանակներս կփակի բնիկ ամերիկացիների մշակույթին նվիրված երկու ցուցասրահները։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «artguide.com»֊ին։
Դրա անհրաժեշտությունն առաջացել է ընթացիկ տարվա հունվարի 12֊ից ուժի մեջ մտած մշակույթի առարկանները ցուցադրելու կամ ուսումնասիրելու վերաբերյալ դաշնային նոր կանոնը։
Այս կանոնը 1990թ․֊ին ընդունված օրենքի մաս է, որը վերաբերում է բնիկ ամերիկացիների գերեզմանները պաշտպանելուն, հեռացված աճյունները և դրանց ուղեկցող առարկաները հայրենիք վերադարձնելուն։ Այդ օրենքը թանգարանների և այլ համապատասխան հաստատությունների համար սահմանում է այն արարողակարգը, որի համապատասխան պետք է վերադարձվեն մարդկանց աճյունամասերը, թաղմանն ուղեկցող այլ առարկանները «հնդկացիների ցեղերին» և «բնիկ հավայացիների կազմակերպությանը»։
Նոր կանոնների ընդունումը նպատակ ունի արագացնել վերադարձման գործընթացը (համապատասխան հաստատություններին մարդկային աճյունի մնացորդների և թաղմանն ուղեկցող առարկաների վերադարձման նախապատրաստությունների համար հատկացվել է մինչև 5 տարի ժամանակ) , միաժամանակ, ցեղերին առավել լայն հնարավորություններ են ընձեռվում այդ ողջ գործընթացում։
«Սրահներում, որոնք մենք փակում ենք, այն ժամանակաշրջանի արտեֆակտերն են, երբ այսպիսի թանգարանները, ինչպիսին մերն է, չէին հարգում բնիկ ժողովուրդների արժեքները, հայացքները և մարդկային բնույթը»,֊ հայտարարել է թանգարանի նախագահ Շոն Դեքեյթերը։