Իրանը փորձում է պահպանել ազգային արմատներ ունեցող արժեքը01.31.2024
Իրանցի պետական կառույցները կոչ են արել դադարեցնել «Կյուրոսի մանիֆեստ» անունով հայտնի հնագույն բաբելոնական կավե գլանակը Բրիտանական թանգարանից Երուսաղեմին փոխանցելու պլանավորված գործողությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «artguide.com»֊ին։
Կոչի հեղինակները կարծում են, որ Իսրայել֊ՀԱՄԱՍ շարունակվող պատերազմի համապատկերում հնագույն արտեֆակտի մի տեղից մեկ այլ տեղ տեղափոխությունը պարունակում է նկատելի ռիսկ։ Իրանի մշակույթի նախարարությունն այս հարցով իր հայտարարությունների համար հիմք է ընդունել 1945թ․֊ի Հաագայի կոնվենցիան, որը թույլ է տալիս պետություններին, հատկապես զինված հակամարտությունների շրջանում, պահպանել ազգային արմատներ ունեցող օբյեկտները։
Կյուրոսի սեպագիր մանիֆեստը 2600 տարեկան է։ Այն համարվում է Պարսկական հնագույն կայսրության արժեքավոր փաստաթուղթ, որը նաև համարվում է մարդու իրավունքների մասին առաջին հռչակագիրը։ Կավե սկավառակի վրա գրված է նաև Կյուրոսի որոշումը ստրկությանը վերջ տալու և կրոնական ազատության մասին։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։
![](upload/Kyurosi kave sal chtal Erusaxem.jpg)