Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չեղարկվել են օրենսդրության բոլոր պահանջներով կազմակերպված հյուրախաղերը

02.05.2024


Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում չեղարկել են փետրվարի երրորդ տասնօրյակում պլանավորված «Էյնշտեյնը և Մարգարիտան» բեմադրության ցուցադրությունը՝, որտեղ հանդես են գալիս ռուսաստանցի հայտնի դերասաններ Ալեքսեյ Սերեբրյակովը և Քսենյա Ռապպապորտը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «76.ru»֊ին։

Պատճառն այն է, որ յարոսլավցի ինչ֊որ ակտիվիստներ դիմել են տարածաշրջանի նահանգապետին և իշխանության մյուս մարմիններին՝ պնդելով, որ հատկապես այդ երկու արտիստների մանակցությամբ ներկայացումը պետք է չեղարկել։

Դիմումի մեջ ակտիվիստները գրել են, որ Սերեբրյակովը և Ռապպապորտը ապրում են արտասահմանում, հանդես են գալիս Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող «Հատուկ ռազմական գործողության» դեմ, իսկ Ռուսաստանում միայն փող են աշխատում։ Նրանք տեղեկացրել են, որ «Էյնշտեյնը և Մարգարիտան» աղմկահարույց բեմադրույունը 2023թ․֊ին չեղարկվել է Սանկտ֊Պետերբուրգում, Նովոսիբիրսկում և Եկատերինբուրգում։

Ի դեպ, «Էյնշտեյնը և Մարգարիտան» բեմադրության հյուրախաղային ցուցադրությունը կազմակերպել էր մասնավոր կոմերցիան ընկերություն՝ համաձայն ՌԴ օրենսդրության։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 58 անգամ