Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բացահայտել են ռեժիսորի աշխատավարձի չափը

02.08.2024


Ռուսաստանում բացահայտել են, որ հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը Կրասնոյարսկ քաղաքի Խվորոստովսկու անվան օպերայի և բալետի թատրոնում ապրիլի 9֊ին և 10֊ին ներկայացվելիք «12» վերնագրով իր բեմադրության համար կստանա 3,2 միլիոն ռուբլի։ Ընդ որում, նման բարձր աշխատավարձի համապատկերում պակաս տպավորիչ չէ նաև այդ ներկայացման տոմսերի գինը, որը տատանվում է 1,5֊ից 7000 ռուբլու միջակայքում։ Այդ մասին տեղեկացնում է «lenta.ru»֊ն։

«12» բեմադրության պրեմիերան կայացել է 2021թ․֊ի ապրիլին Ռուսաստանի Մեծ թատրոնի Պատմական բեմում։ Այն ստեղծվել է Միխալկովի նույնանուն ֆիլմի մոտիվներով, որն էլ, իր հերթին ամերիկյան «12 կատաղած տղամարդիկ» կինոնկարի ռեմեյքն է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 145 անգամ