Շուտով «Օսկարը» կշնորհվի 25 անվանակարգերում02.09.2024
Ամերիկայի կինոակադեմին «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգերի թիվն ավելացրել է ևս մեկով։ Այսուհետ անցած մեկ տարում թողարկված կինոնկարները կգնահատվեն նաև դերասանների լավագույն քասթինգի համար։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « lenta.ru»֊ին։
Նոր անվանակարգը կշնորհվի 2026 թվականին, մրցանակաբաշխության 98֊րդ հանդիսավոր արարողության ժամանակ։ Արձանիկը կտրվի ֆիլմերի քասթինգ֊տնօրեններին։
Թեկնածուների ընտրության կարգը հայտնի կդառնա 2025թ․֊ի ապրիլին։
«Քասթինգ տնօրենները կարևոր դեր են խաղում կինոարտադրության մեջ, և Ակադեմիայի զարգացման հնարավորությունների չափով մենք հպարտությամբ ավելացնում ենք քասթինգը անվանակարգերին, որոնք մենք ընդունում ենք և գնահատում»,֊ հայտարարություն է տարածել Ակադեմիան։
Վերջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգերի մեջ ավելացումը կատարվել է 2001թ․֊ին։ Արձանիկներ սկսեցին շնորհվել նաև լավագույն անիմացիոն կինոնկարներ ստեղծողներին։
Այսպիսով, «Լավագույն քասթինգի համար» մրցանակը «Օսկարի» անվանակարգերի թիվը կհասցնի 25֊ի։