Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Բի֊2» ռոք֊խումբը հայտնվել է չեղարկվող համերգների ճանապարհին

02.20.2024

Ռուսաստանցի արտիստներից կազմված «Բի֊2» ռոք֊խմբի Թուրքիայում ապրիլի 24-28֊ին նախատեսված համերգը հայտարարվել է չեղյալ։ Այդ մասին սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել Խմբի մենակատար Լյովան (Եգոր Բորտնիկը), որը հայրենիքում հայտարարվել է օտարերկրյա գործակալ։ Համերգների չեղարկման պատճառը չի նշվում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « kommersant.ru»֊ին։

Ավելի վաղ այս ռոք֊համույթի համերգը չեղարկվել էր նաև Դուբայում։ ԱՄԷ֊ում նրանց ելույթը նախատեսված էր փետրվարի 17֊ին։

«Բի֊2» ռոք֊խմբի ելույթների չեղարկումների շարքը սկիզբ է առել հունվարի 24֊ից, երբ նրանք ձերբակալվել են Թաիլանդում, Փհուքեթ հայտնի հանգստավայրում համերգային ելույթներից հետո։

Սկզբում արտիստների ձերբակալության պատճառ են համարել աշխատանքի թույլտվություն չունելու հանգամանքը։ Ընդ որում, երաժիշտների ասելով, ոստիկանունթյունն իրենց մեղադրել է համերգ անցկացնելու կանոնները խախտելու մեջ։ Թաիլանդում նրանց համերգների կազմակերպիչը տեղեկացրել է, որ երաժիշտների ձերբակալությունը կապված է եղել մուտքի թույլտվության փաստաթղթերի ոչ կոռեկտ ձևակերպումների հետ, որի համար մեղավորը կազմակերպիչ ընկերությունն է և ոչ թե արտիստները։

Դրանից հետո, ավելի ուշ, խումբն արտաքսվել է Իսրայել։

Թաիլանդի Արտաքին գործերի նախարար Փանփրի Փհիթթանուքարան հայտարարել է, որ երաժիշտներին չի կարելի արտաքսել Ռուսաստան, որովհետև նրանք այնտեղ կարող են «քաղաքական հետապնդումների» ենթարկվել։ Ռուսատանի Արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Մարիա Զախարովան, մեկնաբանելով Թաիլանդի իշխանությունների որոշումը, հայտարարել է, որ «ոչ ոքի պրոբլեմներ հարկավոր չեն, որոնք կարող են առաջանալ այնպիսի մարդկանց հետ, որոնք հովանավորում են ահաբեկչությունը»։

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 102 անգամ