Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՏԱՍՍ֊ը տեղեկացրել է, թե որտեղ է աշխատում հայ մասնագետն ազատ արձակվելուց հետո

02.28.2024


Ռուսաստանում, Սանկտ֊Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը, որը կաշառակերության մեղադրանքով 2021թ․֊ին դատապարտվել էր 5,5 տարվա ազատազրկման, ապա, նախնական կալանքի ժամկետը հաշվի առնելով, 2022թ․֊ին ազատ արձակվել, արդեն ավելի քան մեկ տարի աշխատում է որպես Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական՝ շինարարության և ներդրումային ոլորտում։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Հովհաննիսյանը, Սանկտ֊Պետերբուրգի փոխնահանգապետի պաշտոնը զբաղեցրել է 2013-2015թթ․֊երին։ Սմոլնիում նա համակարգել է շինարարության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտները։ Բացի այդ նա ղեկավարել է 2018թ․֊ի աշխարհի ֆուտբոլի առաջնության օբյեկտների, այդ թվում նաև մետրոյի նոր կայարանների և ««Զենիթ֊Արենա» մարզադաշտի շինարարական աշխատանքների ավարտական փուլը։

Ավելի վաղ Մարատ Հովհաննիսյանը ղեկվարել է նաև այնպիսի հայտնի մշակութային հաստատությունների վերակառուցման աշխատանքները, ինչպիսիք են Ռուսաստանի Մեծ թատրոնը, Պետերբուրգի Մարինյան թատրոնի երկրորդ բեմը, Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 49 անգամ