Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երգչուհին հայտարարել է, որ հրաժարվում է հայրենիքից

02.28.2024


Ուզբեկ երգչուհի Նարգիզ Զակիրովան որոշել է հրաժարվել իր հայրենիքից։ Այդ մասին նա տեղեկացրել է Instagram֊ում։ Իր իսկ հաղորդագրության տակ գրված մեկնաբանության հետ մեկտեղ նա տեղադրել է լուսանկար երաժիշտ Անդրեյ Մակարևիչի հետ, որը Ռուսաստանում ընդգրկված է օտարերկրյա գործակալների ցուցակում և այժմ մշտական բնակություն է հաստատել Իսրայելում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « lenta.ru»֊ին։

Instagram֊ի օգտատերերից մեկը երգչուհուն հարցրել է, թե արդյո՞ք Ուզբեկստանը նրան դուրս է վտարել իր սահմաններից։ Դրան ի պատասխան երգչուհին հայտարարել է, որ ինքն է իր միջից վտարել հայրենիքին, իսկ պետությանը անվանել է անբարեհույս։

Նարգիզը իրեն համարում է մասսայական, հաջողակ, ազատ և նշել է, որ հիմա ունի հայրենիք, դրոշ և այդ հաղորդագրության հետ հրապարակել է ԱՄՆ֊ի և Իսրայելի դրոշները։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 30 անգամ