Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կալինինգրադում չեղյալ են հայտարարել «հինգերորդ շարասյունը»

03.04.2024


Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում չեղյալ են հայտարարել անկախ գրքի «Մարտ» տոնավաճառը, որը պետք է կայանար ընթացիկ ամսվա 8-10֊ին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «novayagazeta.eu․֊ին։

«Զարյա» արթ֊տարածությունում նախատեսված միջոցառումը, որի թեման պետք է դառնար ժամանակակից արտասահմանյան և ռուսական գրականությունը, ըստ կազմակերպիչների արգելվել է տեղի մշակույթի նախարարության ճնշման ներքո։ Հետաքրքիր է, որ նախարարությունը այդ քայլին դիմել է տեղի տալով հասարակական ակտիվստ Նատալյա Մեդնիսի սոցիալական ցանցերում կատարած հրապարակումներին, որոնցում նա պահանջել է փակել «հինգերորդ շարասյունը» քաղաքի կենտրոնում։ Նա փառատոնը համարել է «ճակատային տղաների թիկունքին հարվածող դանակ»։

Նշենք, որ «Զարյա» արթ֊տարածությունը վարձով տվողները նույնպես միացել են գրքի տոնավաճառը չեղյալ հայտարարողներին։ Սրանք էլ տոնավաճառի կազմակերպիչներին գրավոր տեղեկացրել են, որ իրենց մոտ առաջացել է «ֆորս֊մաժորային» իրավիճակ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 45 անգամ