Դերասանուհին կինոարդյունաբերությունը մեղադրել է սեքսիզմի մեջ03.06.2024
Ֆրանսիական հասարակության մեջ կա մի բան, որը դեռևս ինչ-որ կերպ կապված է միջնադարի հետ»,- Սենատում ասել է դերասանուհի Ջուդիթ Գոդրեշը:Նա դատապարտել է սեռական բռնությունն ու սեքսիզմը կինոարդյունաբերության մեջ և պահանջել է ստեղծել հանձնաժողով, որը կհետաքննի նման հանցագործությունները: Այդ մասին «ru.euronews.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Դերասանուհին կոչ է արել քաղաքական գործիչներին ստեղծել հանձնաժողով, որը կհետաքննի սեռական հանցագործությունները և սեքսիզմը երկրի կինոարտադրության ոլորտում: Գոդրեշը ելույթ է ունեցել Սենատում՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում։
«Այս երկրում (Ֆրանսիա) ես զգում եմ, որ ոչ միայն տղամարդիկ են ագրեսորները, ովքեր փորձում են ճնշել կանանց, այլև հասարակությունը, որն ինձ համար տարօրինակ է, և ակնհայտորեն հենց դրա դեմ եմ ես պայքարում։ Ես կարծում եմ, որ ֆրանսիական հասարակության մեջ կա մի բան, որը ինչ-որ կերպ դեռ կապված է միջնադարի հետ»,֊ հայտարարել է դերասանուհին։
Ջուդիթ Գոդրեշը ֆրանսիացի հայտնի դերասանուհի է։ Նա վերջերս մեղադրել է երկու ռեժիսորների՝ իրեն բռնաբարելու մեջ, երբ նա դեռահաս էր։ Փարիզի դատախազի խոսքով՝ Գոդրեշը պաշտոնապես հայցը ներկայացրել է փետրվարի սկզբին։ Ներկայումս կատարվում է հետաքննություն։