Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իսպանիայում բացահայտել են Բենքսիի գրաֆֆիտները կեղծող կազմակերպություն

03.11.2024


Իսպանiիայի ոստիկանները բացահայտել է մի կազմակերպություն, որը զբաղվում է բրիտանացի անհայտ գրաֆֆիտիստ Բենքսիի ստեղծագործությունների կեղծմամբ։ Կեղծիքները վաճառվել են յուրաքանչյուրը 1500 եվրոյով: Ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել Սարագոսայում, որտեղ, հավանաբար, արտադրվել են աշխատանքները։ Բացի այդ, կալանավորվել է ևս երկու հոգի, որոնք «կապեր ունեն արվեստի աշխարհում»։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «artguide.com»֊ին։

Ենթադրվում է, որ կասկածյալները վաճառել են աէրոզոլային ներկերով ստվարաթղթի վրա արված առնվազն 25 կեղծ բենքսիներ: Դրանք իրացվել են են Բարսելոնայի մասնագիտացված խանութներում և աճուրդի տներում, ինչպես նաև ինտերնետի միջոցով։

Նկարների բնօրինակ լինելը հաստատող կեղծ վկայականները անտեղյակ գնորդների համար ծառայել են համոզիչ փաստարկ, որ իրենց ձեռք բերած աշխատանքներն իրոք Բենքսիինն են, որոնք նա ստեղծել է անգլիական Ուեսթոն-սուպեր-Մար քաղաքում 2015թ․֊ին անցկացված ցուցահանդեսում՝ Dismaland նախագծի շրջանակներում։

Այս գործով հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է։ Ոստիկանությունը չի բացառում հետագա ձերբակալությունները:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 129 անգամ