Ռուսաստանում համատարած բերման են ենթարկվել փողոցային արվեստով զբաղվողները03.13.2024
Նախօրդ օրը՝, մարտի 12֊ին Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում իրավապահ մարմինները խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացրել փողոցային արվեստի և ակտիվիզմի հետ կապ ունեցող բազմաթիվ նկարիչների և ժամանակակից արվեստի համակարգմամբ զբաղվողների։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «artguide.com»֊ին։
Խուզարկման ենթարկվածների թվում են եղել նաև Պերմ քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը, «Բազա» ինստիտուտի Կրթափորձարարական ծրագրի ղեկավարը և ուրիշներ։
Ոստիկանական գործողության աշխարհագրությունը բավականին ընդարձակ է եղել և ներառել է Նիժնի Նովգորոդ, Մոսկվա, Եկատերինբուրգ, Սանկտ֊Պետերբուրգ, Ուլյանովսկ, Պերմ և այլ քաղաքները։
Նկարիչներին ոստկանական տեղամասեր բերման ենթարկելու համար հավանական շարժառիթ է հանդիսացել այն, որ նրանք պետք է հանդես գային որպես վկաներ «Վոյնա» («Պատերազմ») արթ֊խմբի նախկին անդամ, օտարերկրյա գործակալ հայտարարված և պետական դավաճանության մեջ մեղադրվող Պյոտր Վերզիլովի գործով։
Սակայն, պարզվել է, որ բերման ենթարկված նկարիչների մեծ մասը Վերզիլովին չի ճանաչում և նրա հետ որևէ գործնական հարաբերություններ չի ունեցել։
Սակայն, ըստ ռուսական լրատվամիջոցի, բոլոր բերման ենթարկվածներից բռնագրավվել են նրանց անձնական տեխնիկական միջոցները (համակարգային բլոկները, պլանշետները, հեռախոսները) ինչպես նաև՝ ընտրովի տպագիր արտադրատեսականի։
![](upload/Rus Xuzarkum en nkarichnerin.jpg)