Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կին դրամատուրգների ամենահին միջազգային մրցանակը

03.21.2024


Բրիտանացի դրամատուրգ Ավա Փիկեթը արժանացել է 2024 թվականի Սյուզան Սմիթ Բլեքբերնի մրցանակին իր «1536» պիեսի համար: «Սյուզան Սմիթ Բլեքբերն» մրցանակը հիմնադրվել է 1978 թվականին, համարվում է անգլերեն լեզվով ստեղծագործող կին դրամատուրգների ամենահին միջազգային մրցանակը և յուրաքանչյուր տարի շնորհվում է ակնառու որակի գործեր ստեղծած հեղինակներին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «americantheatre.org»֊ին։

«1536»֊ը մրցույթի է առաջադրվել Լոնդոնի Ալմեյդա թատրոնի կողմից, որը նաև հանդիսանում է պիեսի պատվիրատուն։

Պիեսի գործողությունները կատարվում են Թյուդորների ժամանակաշրջանում։ Երեք լավագույն ընկերներ պայքարում են ամուսնության առաջարկների, բամբասանքների և վատ մազերի դեմ:

Նրանց տեղեկություն է հասնում, որ արքան ձերբակալել է թագուհուն։ Սա պատճառ է դառնում, որ ընկերների բարեկամության մեջ ճաքեր առաջանան, քանի որ նրանք պայքարում են այն բանի դեմ, թե ինչ է նշանակում լինել կին մի հասարակության մեջ, որը նրան սպանում է՝ նույնիսկ հաշվի չառնելով ծագումը:

2024թ․֊ի հաղթողը և եզրափակիչ փուլի մասնակիցները նշվել են մարտի 11-ին՝ Լոնդոնի «Royal Court Theatre»-ում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Փիկեթը ստացել է 25,000 դոլար դրամական պարգև և հատուկ մրցանակ՝ նկարիչ Վիլեմ դե Կունինգի ստորագրությամբ գրավյուրների սահմանափակ տպաքանակով ալբոմ։ Երկրորդ մրցանակը՝ 10,000 ԱՄՆ դոլար ստացել է ամերիկացի դրամատուրգ Ջասթիս Հեհիրը իր «Ամուրիներըը» պիեսի համար: 5000֊ական դոլար էլ շնորհվել է տարբեր երկրներ ներկայացնող 8 դրամատուրգների։

Գրող և պերֆորմեր Ավա Փիկեթն ավարտել է Լոնդոնի Խոսքի և դրամայի թագավորական կենտրոնական դպրոցը՝ 2018 թվականին։ Այժմ նա Էսեքսի Մերկուրի թատրոնի ռեզիդենտ դրամատուրգներից է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 65 անգամ