Մրցույթ Նյու֊Յորքի կատարողական արվեստների դպրոցում սովորելու համար03.26.2024
Նյու֊Յորքի «Lucille Lortel» թատրոնը հայտարարել է մեգապոլիսի հանրային ավագ դպրոցի դրամատուրգիայի մասնագիտությամբ սովորելու իրավունք նվաճած հինգերորդ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին: Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « americantheatre.org»֊ին։
Այս մրցանակաբաշխության գործընկերներից յուրաքանչյուրը ներկայացնում է Նլու֊Յորքի մեկ թաղամաս։
Ընթացիկ տարվա բոլոր 10 մրցանակակիրները ավագ կամ արվեստի դպրոցների սովորողներ են։ Նրանցից յուրաքանչյուրին կտրամադրվի կրթաթոշակ և կատարողական արվեստների դպրոցում սովորելու իրավունք։ Բացի այդ մրցույթի հաղթողները կստանան 500֊ական դոլարի չափով հոնորար, որպեսզի համապատասխան փորձառու մասնագետների ղեկավարությամբ և օժանդակությամբ նախապատրաստվեն և իրենց պիեսները ներկայացնեն Նյու֊Յորքի «Rattlestick» թատրոնում: