Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լոնդոնն ուշադրություն է հրավիրում «Եվրոպայի ամենակուլտուրական կնոջ» վրա

04.09.2024

Լոնդոնի Արվեստների Արքայական ակադեմիայում բացվել և մինչև ընթացիկ տարվա հունիսի 30֊ը կգործի «Անգելինա Կաուֆման» ցուցահանդեսը Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

18-րդ դարում ապրած և ստեղծագործած շվեյցարացի նկարչուհի Անջելիկա Կաուֆմանը (1741-1807թթ․), որին ժամանակակիցները բնութագրել են որպես «Եվրոպայի ամենակուլտուրական կին», Լոնդոնի Թագավորական ակադեմիայի խոշոր ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում է:

Ցուցադրանքը ներկայացնում է նկարչուհու կայացման ընթացքը՝ շնորհալի երեխայից մինչև գեղարվեստի բարձունքներին հասած պրոֆեսիոնալին։

Այստեղ ներկայացված փայլուն հավաքածոն ժամանակագրական առումով նորարական է, խոր ռոմանտիզմով հագեցած։ Այն ներկայացնում է 18֊րդ դարի Եվրոպայի այն քչաթիվ նկարիչներից մեկին, որոնց նկատմամբ ճակատագիրը բարյացկամ է եղել և կյանքի օրոք բացել հաջողության բոլոր դռները։

Կաուֆմանի նեոկլասիկական ոճով վրձնած դիմանկարները և դիցաբանական տեսարանները ժամանակակիցները սիրել և շատ բարձր են գնահատել, իսկ ստեղծած կտավները նաև ընդգծում են Արվեստի թագավորական ակադեմիայի հիմնադրման մեջ դրանց հեղինակի առանցքային դերակատարությունը, ինչպես նաև Հռոմում նրա հետագա կարիերայի ընթացքը:

Այցելուները կկարողանան դիտել Անջելիկա Կաուֆմանի ստեղծած նկարները, էսքիզները, ներառյալ ուշագրավ ինքնանկարները, ինչպես նաև գնահատել հատուկ Թագավորական ակադեմիայի համար վրձնած առաստաղի գլուխգործոցները:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 69 անգամ