Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառոտոնի հանդիսատեսները անհանդուրժողական են եղել և դա վիրավորել է դիստրիբյուտորներին

04.15.2024


«Հոմոֆոբ և խտրական» են բնութագրել հանդիսատեսները օրերս Բելգիայի մայրաքաղաքում կայացած ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում ցուցադրված «Սիրային սուտ, արյունահոսություն» կինոնկարը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «deadline.com»֊ին։

«Մենք ցնցված և հիասթափված ենք անցյալ շաբաթ օրը BIFFF-ի (Բրյուսելի ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային փառատոնի) ժամանակ «Սիրային սուտ, արյունահոսությեւն» ֆիլմի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից»։ Անթվերպենում հրատարակվող «The Searchers» պարբերականում հայտարարություն են հրապարակել ռեժիսոր Քրիսթեն Սթյուարթի ֆիլմը փառատոնում ներկայացնողները։

Հայտարարության մեջ նշված է, որ ««Մի քանի հանդիսատես սոցիալական ցանցերում նշել են մեր ֆիլմի ցուցադրության ժամանակ հանդիսատեսի կողմից հնչեցված «հոմոֆոբ», «խտրական» և «վիրավորական» արտահայտությունների մասին: Որպես անկախ և առաջադեմ դիստրիբյուտոր՝ մենք հանդես ենք գալիս բազմազան և ներառական կատալոգի օգտին և ցավում ենք, որ հանդիսատեսները իրենց անհանդուրժողական են դրսևորել»:

Ֆիլմի ներկայացուցիչները նաև ընդգծել են, որ իրենք տարիներ շարունակ համագործակցել են ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի (BIFFF-ի) հետ ֆիլմերի իրենց լայն ընտրանիով և փառատոնի ղեկավարներին զգուշացրել են, որ « քանի դեռ կինոփառատոնը համարժեք և վճռական քայլեր չի ձեռնարկում երաշխավորելու, որ ֆիլմերը կարող են դիտվել անվտանգ և հարգալից» մթնոլորտում, ապա իրենք ապագայում այլևս չեն համագործակցի կինոփառատոնի հետ»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 106 անգամ