Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«The Beatles»֊ի երեխաները երաժշտական տիրույթում

04.18.2024


Անգլիական հայտնի «The Beatles» ռոք խմբի անդմաներ Ջոն Լենոնի և Փոլ Մաքարտնիի որդիները Շոնը և Ջեյմսը համատեղ թողարկել են «Primrose Hill» անունով սինգլ։

Ընդհանուր առմամբ, «The Beatles» համույթի բոլոր 4 մասնակիցները Ջոն Լենոնը, Փոլ Մաքարտնին, Ռինգո Սթարը և Ջորջ Հարրիսոնն ունեցել են 10 երեխա, որոնցից տղաները հայրիկների օժանդակությամբ ժամանակին դարձել են տարբեր երաժշտական նախագծերի մասնակիցներ, իսկ աղջիկները պրոֆեսիոնալ երաժշտությամբ չեն զբաղվել։ Բոլորն էլ արդեն 50֊ին մոտ կամ այդ տարիքն արդեն անցած հասուն մարդիկ են։

«Primrose Hill» անունով սինգլը թողարկած Շոն Լենոնը և Ջեյմս Մաքարթնին ճանաչված դեմքեր են արևմուտքի շոու բիզնեսում։ Ջուլիանը մենակատարումների 7 ձայնապնակներ է թողարկել։ Իսկ Շոնը 4 ալբոմների հեղինակ է և համագործակցում է շատ հայտնի երաժիշտների, այդ թվում բազմաթիվ տաղանդներով հայտնի իր մոր՝ Յոկո Օնոյի հետ։

Ռինգո Սթարի որդին, Զաք Սթարքին, որը 59 տարեկան է, համարվում է աշխարհի ամենամեծ պահանջարկը վայելող թմբկահարներից մեկը։

Ջորջ Հարրիսոնի որդին՝ Դհանին, շատ փորձեր է կատարում սեփական ձայնագրություններով, մասնակցում տարբեր կոլեկտիվ նախագծերի։
Այս աստղային զավակներից առավել մեծ երաժշտական «բարձությունների» հասած են համարվում Շոն Լենոնը և Դհանի Հարիսոնը։

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 92 անգամ