«Մալբորո» պատկերասրահը կդադարեցնի գործունեությունը04.19.2024
Մոտ 80֊ամյա գործունեությունից հետո հունիսին իր աշխատանքները կդադարեցնի արվեստի ոլորտում աշխարհի հայտնի առևտրային պատկերասրահներից մեկը՝ Լոնդոնի «Մալբորո» պատկերասրահը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « «kulturologia.ru»֊ին։
«Երկարատև և մանրակրկիտ մտորումներից հետո մենք որոշել ենք, որ եկել է ժամանակը փակելու մեր 80֊ամյա ֆիրման»,֊ հայտարարել է պատկերասրահի Հոգաբարձուների խորհրդի անդամ Ֆրանց Պլուչովը։
Պատկերասրահի Լոնդոնում, Նյու֊Յորքում, Բարսելոնում և Մադրիդում գտնվող բոլոր խանութները կփակվեն և կվաճառվեն։ Կվաճառվեն նաև պատկերասրահում գտնվող հազարավոր արվեստի գործերը և նրա ողջ գույքը։
Այդ վաճառքից առաջացած շահույթի մի մասը կհատկացվի ոչ առևտրային մշակութային հաստատություններին, որոնք օժանդակում են ժամանակակից նկարիչներին։
Պատկերասրահը փակելու պատճառները չեն հրապարակվել։
«Մալբորո» պատկերասրահը հիմնադրվել է 1946թ․֊ին՝ 1938թ․֊ին ավստրիայից բրիտանա տեղափոխված էմիգրանտ, ազգությամբ հրեա Ֆրենկ Լլոյդի և նրա Վիենացի գործընկեր Հարրի Ֆիշերի կողմից։