Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ապենիններում Ժան Կոկտոյին երբևէ ներկայացրած ամենամեծ ցուցահանդեսը

05.06.2024


Իտալիայում բացվել է 20֊րդ դարի ավանգարդի խոշորագույն դեմքերից մեկին՝ Ժան Կոկտոյին, նվիրված ցուցահանդես, որը Ապենիններում երբևէ նրան ներկայացնող ամենամեծ միջոցառումն է։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « ru.euronews.com»֊ին։

Ցուցահանդեսում այցելուները նաև հնարավորություն կունենան ծանոթանալ անցյալ դարի արվեստի ամենատարբեր ժանրերի զարգացման մեջ իրենց հետքը թողած մեծությունների մասին տարբեր նյութերի։

Պաբլո Պիկասո, Կոկո Շանել, Գիյոմ Ապոլիներ, Էդիտ Պիաֆ և էլի շատ անուններ, որոնց հետ գործնական կամ բարեկամական շփումների մեջ է անցել բազմաթիվ ստեղծագործական ոլորտներում իրեն դրսևորած Կոկտոն։ Նա հաջողակ գրող էր, բանաստեղծ, դրամատուրգ, Էսեիստ, նկարիչ ձևավորող, կինոռեժիսոր և դերասան։

Ցուցահանդեսը կրումմ է «Ժան Կոկտո․ Աճպարարի վրեժը» խորագիրը։ Այն ներկայացնում է 150 ցուցանմուշ որոնց թվում մատիտանկարներ, գրաֆիկական գործեր, զարդարվեստի նմուշներ, գոբելեններ, գրքեր, հանդեսներ, լուսանկարներ և կինոնկարներ։ Այդ ամենը ներկայացնում են Կոկտոյի ոճի յուրահատկությունը և խորությունը, նրա փոթորկոտ կարիերայի շրջադարձային պահերը։

Ցուցահանդեսը, որում հիմնականում ներկայացված է ամերիկացի հայտնի գալերիստ և արվեստի հովանավոր Փեգի Գուգենհայմի հավաքածոն կգործի մինչև 2024թ․֊ի սեպտեմբերի 16-ը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 78 անգամ