Մեկնարկել է «Կանն֊77»05.15.2024
Նախորդ օրը, մայիսի 14-ին մեկնարկել է Կաննի 77-րդ կինոփառատոնը։
Կաննում առաջին փառատոնը հայտարարվել է 1939 թվականին։ Դրա նախաձեռնողը Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Զայն էր, իսկ ժյուրիի պատվավոր նախագահը՝ «կինոյի հայրը» Լուի Լյումիերը։ Առաջին փառատոնի բացումը կայացել է օգոստոսի 31-ին, սակայն հաջորդ օրը կինոդիտումները չեն կայացել քանի որ սկսվել է պատերազմը։
Այդ պատճառով այս մշակութային միջոցառման տարիքը հաշվարկելու համար հետհաշվարկը սկսվում է հետպատերազմյան 1946թ.֊ից։
Նախկինում փառատոնի ժյուրին հաճախ գլխավորում էին գրողները, դրամատուրգները, գիտնականները։ Սակայն այժմ այն հիմնականում ղեկավարում են կինոգործիչները։ Այս տարի Կաննի ժյուրին նախագահում է ամերիկացի Գրետա Գերվիգը, որն, ի դեպ, առաջին կին ռեժիսորն է որ ստանձնում է այս կարևոր աշխատանքը։ Նա հայտնի է 2023 թվականի իր նկարահանած հիթային «Բարբի» ֆիլմով։
Ժյուրիի կազմում ընդգրկված են թուրք սցենարիստ և լուսանկարիչ Էբրու Ջեյլանը, ամերիկացի դերասանուհի Լիլի Գլադստոնը, ֆրանսիացի դերասանուհի Եվա Գրինը, լիբանանցի ռեժիսոր և սցենարիստ Նադին Լաբակին, իսպանացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Խուան Անտոնիո Բայոնան, իտալացի դերասան Պիերֆրանչեսկո Ֆավինոն, ճապոնացի ռեժիսոր Կորեդա Հիրոկազուն և ֆրանսիացի դերասան ու պրոդյուսեր Օմար Սին։
Ժյուրին պատիվ կունենա «Ոսկե արմավենու ճյուղ» շնորհել մրցութային 22 ֆիլմերից մեկին։ Հաղթողները հայտնի կդառնան շաբաթ օրը՝ մայիսի 25-ին։
![](upload/Kann 77.jpg)