Բերկովիչը ֆանտասմագորիայի ժանրով բանտից զրուցում է պատանիների հետ
10.29.2024

Բանտում ստեղծված այդ գրական ստեղծագործությունը քննադատներից մեկը բնորոշել է որպես «Կատակերգական թրիլլեր՝ գրված էստրադային բալլադի տաղաչափությամբ։
Բերկովիչը իր չափածո ստեղծագործությունը մաս֊մաս, նամակների մեջ դրած, ուղարկել է հարազատներին, և դրանք հրապարակվել են սոցիալական ցանցերում։
«Սաները» բանտում բնակվող կենդանիների՝ կատուների, ագռավների, առնետների խավարասերների մասին ֆանտասմագորիա է՝ սրամիտ երկխոսություններով, ծիծաղելի ոտանավորներով և ցուցադրական ուրախ ավարտով։ Այս ստեղծագործությունը Ռուսաստանում օտարերկրյա գործակալ հայտարարված, գրաքննադատ Աննա Նարինսկայան դասակարգել է «young adult fiction» ժանրին։ Այսինքն այն հասցեագրված է պատանիներին։ Ընդ որում, հատկապես, իր (Բերկովիչի) որդեգիր դուստրերին։
Հիշեցնենք, որ 2023թ․֊ի մայիսի 4֊ին ռեժիսոր Ժենյա Բերկովիչը և դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկը ձերբակալվել են «Ֆինիստ Պարզ Բազե» բեմադրության համար, որը ստեղծվել է իրական փաստերի հիման վրա։ Ստեղծագործությունն անդրադառնում է այն կանանց, որոնք համացանցում ծանոթացել են արմատական իսլամի ներկայացուցիչների հետ և մեկնել նրանց մոտ՝ Սիրիա։ Պիեսի հեղինակն ու բեմադրության ռեժիսորն ավելի քան մեկ տարի անցկացրել են քննչական մեկուսարանում, ապա՝ 2024թ․֊ի հուլիսին դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ ուղղիչ գաղութում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի
Այս թեմայով այլ հղումներ-1