«Պահակախմբի փոփոխություն» Պետերբուրգում և Նյու Յորքում12.05.2024
Ռուսաստանի Սան֊Պետերբուրգ քաղաքի հայտնի թանգարանի՝ Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին (Երևանի պատվավոր քաղաքացի է֊խմբ․) ավանդական առցանց հանդիպման ժամանակ ասել է, որ «պատրաստվում է «պահակախմբի փոփոխությանը»։ Այդ մասին « interfax.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Նա հիշել է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Գլեն Լաուրին, որը մասնագիտությամբ իր պես արևելագետ է և այդ պաշտոնը վարում է 30 տարի։
Պիոտրովսկին նշել է, որ Գլեն Լաուրին նույնպես պատրաստվում է «պահակախմբի փոփոխության»։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ինքը բարեփոխող է, թե՞, ավանդույթներ պահպանոող, Պիոտրովսկին ընդգծել է, որ շարունակում է այն ավանդույթները, որոնք նախկին ղեկավարները դրել են թանգարանում։
Պիոտրովսկին Էրմիտաժի ղեկավար է դարձել 1992 թվականին՝ հոր մահից հետո։ 2024 թվականի դեկտեմբերի 9-ին կլրանա նրա 80 ամյակը։