Քվենթին Տարանտինոն մեծ դադար է վերցրել01.30.2025
Հայտնի ռեժիսոր Քվենթին Տարանտինոն օրերս հայտարարել է, որ չի ցանկանում զբաղվել ֆիլմերի արտադրությամբ, որովհետև այն բերում է միայն ֆինանսական կորուստներ։ Նա նշել է, որ ֆիլմերը վարձույթի շուկա են դուրս գալիս մի երկու շաբաթ, իսկ հետո հայտնվում են համացանցում, որի հետևանքով կիոնկարի հեղինակները վաստակում են շատ ավելի քիչ փող։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « variety.com»֊ին։
Ստեղծված այս իրողության համապատկերում Տարանտինոն որոշել է կինոնկարահանումների մեջ դադար առնել նվազագույնը մինչև 2026թ․֊ն։
Ասենք, որ այս դադարի մեջ դեր է խաղացել նաև փոքրիկ որդին, որին դաստիարակելու և մեծացնելու հարցը նա շատ է կարևորում։ Ռեժիսորը ընդգծել է, որ ինքը ցանկանում է սպասել, մինչև որդու հասակ առնելը։
«Ես չեմ ցանկանում ֆիլմ նկարահանել, քանի դեռ իմ որդին չի դարձել գոնե 6 տարեկան։ Այդ ժամանակ նա կիմանա, թե ի՞նչ է այնտեղ կատարվում, և դա կմնա հիշողության մեջ ողջ կյանքում»,֊ ասել է Տարանտինոն։
Թեև նկարահանման հրապարակում դադար է վերցրել, սակայն հանրահայտ ռեժիսորը, պրոդյուսերը և սցենարիստը շարունակում է ստեղծագործել։ Նա այժմ պիես է գրում, որը, հաջող ավարտից հետո, կդարձնի վերջին ֆիլմի համար գրական հիմք։