Վանդալը պղծել է աշխարհի գլխավոր կաթոլիկ եկեղեցու զոհասեղանը
02.11.2025
Օրերս անհայտ տղամարդը վնասել է Վատիկանում գտնվող Սուրբ Պետրոսի գերեզմանի վրայի հնագույն կանթեղը և ցատկել աշխարհի գլխավոր կաթոլիկ եկեղեցու զոհասեղանի վրա։ Այս մասին իտալական «Messaggero» թերթի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը․՝ հղում անելով «business-gazeta.ru»֊ին։
Վանդալը բարձրացել է կենտրոնական զոհասեղանի վրա, որը գտնվում է իտալացի ճարտարապետ Ջանլորենցո Բերնինիի նախագծած բրոնզե ծածկի տակ։ Նա ոտքերով այս ու այն կողմ է նետել ոսկե մոմակալները, որից հետո ծածը տապալել է գետին։։
Ոստիկանները դեպքի վայրից բերման են ենթարկել տղամարդուն։ Պարզվել է, որ նա Ռումինիայի 40-ամյա քաղաքացի է։ Տաճարին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է 30 հազար եվրո։ Այս արարքի դրդապատճառներն անհայտ են։ Հարուցվել է քրեական գործ։
Սուրբ Պետրոսի բազիլիկան աշխարհի ամենահայտնի և շքեղ տաճարներից մեկն է: Այն կառուցվել է 1506 թվականին Վատիկանում՝ նախկին կրկեսի ասպարեզում, որտեղ քրիստոնյաները մահապատժի էին ենթարկվել Հռոմի կայսր Ներոնի օրոք։ Այնտեղ նահատակվել է նաև Պետրոս առաքյալը։ Տաճարում խորանը տեղադրվել է անմիջապես Սուրբ Պետրոսի տապանի վերևում: Այս տաճարը համարվում է կաթոլիկ եկեղեցու գլխավոր տաճարը և ուղենիշ՝ ամբողջ աշխարհից ժամանած ուխտավորների և զբոսաշրջիկների համար: